17:10 Անգլիական ակումբների խելահեղությունը | |
Ինչպես տեղեկացնում է անգլիական հանրահայտ BBC հեռուստառադիոկայանը, հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ բոլոր անգլիական ակումբներն ըհդհանուր 214.5 մլն ֆունտ ստեռլինգ են ծախսել խաղացողներ գնելու համար:
Նշենք, որ այդ գումարից միայն 50 մլն ֆունտ ծախսվել է Ֆեռնանդո Տորեսի տրանսֆերն իրականացնելու նպատակով: Իսկ Էնդրյու Քերոլի տրանսֆերի համար "Լիվերպուլը" "Նյուքասլին" 35 մլն ֆունտ է վճարել: Ինչպես նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հոլանդական "Այաքսից" տեղափոխվել է "Լիվերպուլ" 22.8 մլն ֆունտի դիմաց: Իսկ ահա բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզի` "Բենֆիկայից" "Չելսի" տեղափոխության արժեքը կազմել է 18 մլն ֆունտ: | |
|
Total comments: 0 | |