Home » 2011 » Փետրվար » 19 » "Անժին" հերթական բրազիլացիով է հետաքրքրված
10:59
"Անժին" հերթական բրազիլացիով է հետաքրքրված
Ռուսական Մախաչկալայի "Անժիի" ուշադրության կենտրոնում է հայտնվել բրազիլական "Կորինտիանսի" կիսապաշտպան Ժուսիլեյը: Ըստ նախնական տեղեկությունների, "Անժիի" ղեկավարությունը խաղացողին արդեն պաշտոնական առաջարկ է կատարել, իսկ բրազիլացու տրանսֆերը կարող է կազմել շուրջ 11 մլն. եվրո: 
Նշենք, որ Տիագո Ժուսիլեյը համարվում է "Կորինտիանսի" առաջատար խաղացողներից մեկը, նրա խաղը գնահատել է նաև Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մոնեզեսը, ով խաղացողին արդեն իսկ հրավիրել է ազգային հավաքական: Խաղացողին նկատել են նաև Եվրոպայում` մասնավորապես` որոշակի հետաքրքրություն կա "Յուվենթուսի" և "Ֆիորենտինայի" կողմից: 
Հիշեցնենք, որ օրեր առաջ "Անժին" "Կորինտիանսից" ձեռք էր բերել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կառլոսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0