Home » 2011 » Փետրվար » 17 » Արսեն Վենգեր. "Ամեն ինչ կարելի է սպասել "Բարսելոնայից""
16:15
Արսեն Վենգեր. "Ամեն ինչ կարելի է սպասել "Բարսելոնայից""
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել  "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում  "Բարսելոնայի"  հետ խաղի մասին, որն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ լոնդոնյան ակումբի ("Արսենալի" կազմում գոլի հեղինակներ են դարձել հոլանդացի վան Պերսին և ռուս Անդրեյ Արշավինը, իսկ "Բարսելոնայի" միակ գոլն իր հաշվին է գրանցել Դավիթ Վիլյան) :
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆրանսիացի մասնագետն իր խոսքում նշել է. "Ես շատ գոհ եմ, քանի որ դա յուրահատուկ  ֆուտբոլային  հանդիպում էր: Խաղը խոստումնալից էր և լիովին արդարացրեց  բոլոր սպասլիքները: Դա երկու  յուրահատուկ  թիմերի հանդիպում էր, որոնք միշտ փորձում են ցուցադրել գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ: Մենք ուժեղ էինք ոչ միայն ֆիզիկապես, այլև նաև հոգեբանորեն, հիանալի կայունություն ցուցաբերեցինք: "Արսենալը" սկզբում  վան Պերսիի անունն օգտագործեց, իսկ երկրորդ գոլը  խփվեց հարձակման վերածված լավ փոխանցումից: Դա յուրահատուկ երեկո էր: Անգամ երբ մենք պարտվում էինք, երկրպագուները հավատում էին դրական արդյունքին: Այսօրվա հաղթանակը մեզ թույլ է տալիս Բարսելոնա մեկնել` հավատալով մեր ուժերին: Մենք գիտենք, որ պատասխան հանդիպումը շատ բարդ խաղ կլինի, սակայն մենք լավ կնախապատրաստվենք: Շատ կենտրոնացված կլինենք, կգնանք հաղթելու: Այս խաղում իմ թիմի խաղացողները միասնականության անհավանական ուժ  ցույց տվեցին: Ես Սոնգին փոխարինեցի, քանի որ նա դեղին քարտ ուներ, ինչպես նաև ես գիտակցված ցանկացա գնալ  դրան, մենք խաղն ավարտեցինք Ուիլշերի, Ֆաբրեգասի, Նասրիի և վան Պերսիի հետ. չէ որ մեզ հարկավոր էր երկու գնդակ խփել: Մենք ռիսկի գնացինք. չէ որ կարող էինք պարտվել 2:0 կամ  3:0, բաց դա տեղի չունեցավ: Ուիլշերն այսօր անհավանական խաղաց: Նա անհանգստության չէր տրվում դժվար պահերին, նա պահում էր գնդակը և ազատվում էր պրեսինգից: "Արսենալը" ֆավորիտ չէ: Մենք հավատում ենք, որ մենք հնարավորություն ունենք: "Բարսելոնան" դեռ ֆավորիտ է մեր զույգում, բայց մենք գիտեինք, որ այսօր կարող էինք հաղթել նրանց, որն անելը նախորդ տարի մեզ չէր հաջողվել: Այս պահից սկսած կարևոր է, որ մենք մոռանանք այս խաղը, կիրակի մեզ գավաթային խաղ  է սպասվում, հարկավոր  է այդ մասին մտածել: Մենք պատրաստ էինք, որ "Բարսելոնան" պետք է տիրի գնդակին: Սովորաբար մենք գնդակը պահում ենք ավելին, քան մրցակիցը, բայց այսօր գիտեինք, որ նրանց` գնդակին տիրապետելը 60 տոկոսից ավելին  կլինի: Ես հպարտանում եմ "Արսենալ" ֆուտբոլային ակումբով. չէ որ բոլորը մեզ համոզում էին խաղալ ոչ այնպես, ինչպես մեզ է բնորոշ:  Բայց հիմա դա միայն կամրապնդի մեր փիլիսոփայության նկատմամբ հավատը: Մեր խաղացողների միջին տարիքը 23-ն է. դա շատ երիտասարդ տարիք է: Մեր նպատակն է խաղացողներին միասին պահել: Նասրին  ավելի ու ավելի է ուժեղանում:  Նա նման չէ խաղացողի, ով խաղադաշտ դուրս չի եկել այդքան երկար ժամանակ: Նա անվստահ սկսեց, սակայն շարունակեց ավելի վստահ: Այսօր մենք աշխարհի լավագույն թիմի հետ էինք խաղում և հաղթեցինք նրան: Բայց դա չի ստվերում նրանց վարպետությունը: Նրանք բացառիկ թիմ են":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 598 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0