Home » 2011 » Փետրվար » 12 » Արշավինի մտորումները Հայաստանի հետ հանդիպումից առաջ
11:31
Արշավինի մտորումները Հայաստանի հետ հանդիպումից առաջ
 Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինն Իրանի ազգային հավաքականի հետ խաղից հետո  իր կարծիքն է հայտնել Եվրո-2012-ի ընտրական փուլի  Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին: Անդրեյը խոստացել է, որ Եվրո-2012թ-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին ավելի ակտիվ կլինեն, քան Իրանի ընտրանու հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի  Դիկ Ադվոկատի թիմն իրանցիներին զիջեցին  0:1 հաշվով, որը երկրորդ անընդմեջ պարտությունն էր ռուսների համար. նոյեմբերին էլ նրանք 0:2 հաշվով էին պարտվել բելգիացիներին:
Արշավինն ասել է. "Հասկանում եմ, որ մենք վատ էինք խաղում: Այսպիսի ֆուտբոլով մենք անելիք չունենք Եվրոպայի առաջնությանը,  նույնիսկ Հայաստանում ոչնչի վրա հույս դնել չենք կարող: Երևանում հարկավոր  է բոլորովին այլ խաղ ցուցադրել: Իմ կարծիքով այսօր դա մեզանից յուրաքանչյուրը հասկացավ: Երևի արդեն գիտեք, որ Հայաստանն էլ Վրաստանին է պարտվել 1:2 հաշվովՀասկանում եմ, որ այնպիսի խաղից հետո, ինչպիսին Աբու-Դաբիում եղավ, բոլորովին անհուսադրելի է հնչում Ռուսաստանի հաղթանակը, բայց Ռուսաստանի հավաքականը  բոլորովին էլ Հայաստանին չպետք է հավասարվի: Բնականաբար, Երևանում դժվար խաղ կլինի, բոլորը հրաշալի  դա հասկանում են, բայց եթե մենք վերադարձնենք մեր խաղը, իսկ մենք պարտավոր ենք անել, ամեն ինչ մեր ձեռքում կլինի: Ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Հուսով եմ, որ Հայաստանում դուք կտեսնեք մեր հավաքականի բոլորովին այլ խաղ:  Մենք արդեն այդ մասին խոսել ենք խաղից հետո: Երևանում մենք ավելի արագ ֆուտբոլ կցուցադրենք, մենք ագրեսիվ կխաղանք: Մենք շատ ենք ցանկանում հայտնվել Եվրո-2012-ում: Դա մեզ անհրաժեշտ է, դա են ցանկանում մեր երկրպագուները":
Միաժամանակ ֆուտբոլիստը հավատացրել է, որ չեն խնայել իրենց' փորձելով խուսափել վնասվածքներից. "Պայքարից  և բախումներից ոչ մեկը չի խուսափել: Տղաներից ոչ մեկը չի մտածում, որ իրեն վնասվածքներից ապահովագրի, հակառակը'հենց դրա մասին մտածես, դա տեղի կունենա: Մեր թիմում չկան մարդիկ, ովքեր, ազգային հավաքական գալով, մտածում են իրենց մասին: Յուրաքանչյուր խաղացող առաջին հերթին  մտածում է թիմի մասին: Մենք աշխատում ենք հաղթել  յուրաքանչյուր խաղում: Իրանի հետ հանդիպմանը մեր խաղը չստացվեց: Հուսով եմ, որ այս պարտությունից հետո մենք այնպիսի հետևություներ կանենք, որոնք կօգնեն հաղթել Հայաստանին":
Արշավինի խոսքերով, հավաքականն Իրանի հետ խաղում հարյուրտոկոսանոց պահեր չստեղծեց, պարզապես հարմար պահեր եղան. "Եթե առաջին խաղակեսում Իրանը գոլ բաց թողներ, խաղն այլ կերպ կընթանար: Միշտ էլ, երբ գոլեր ես խփում, հաշվի մեջ առաջ ես անցնում, ավելի հեշտ է ստացվում խաղալը, թիմի վստահությունն ավելանում է: Մրցակիցն այլ կերպ է ստիպված լինում խաղալ: Երկրորդ գոլ խփելն ավելի հեշտ է լինում: Անկեղծ ասած, հիմա այդքան էլ  շատ չէի ցանկանա վերլուծել այդ խաղը: Մենք հասկանում ենք, որ վատ ենք խաղացել, հասկանում ենք նաև երկրպագուների զգացմունքները, քանի որ նրանց տխրեցրել ենք":
Տեղեկացնենք, որ Եվրո-2012թ.-ի ընտրական B խմբում Ռուսաստանն առաջատարն է 9 միավորով: Հայաստանը, Իռլանդիան ու Սլովակիան ունեն 7-ական միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի "Հանրապետական" մարզադաշտում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0