Home » 2011 » Փետրվար » 13 » Արյեն Ռոբեն. "Մենք ցանկանում էինք ապացուցել մեր բարձր կարգը"
22:05
Արյեն Ռոբեն. "Մենք ցանկանում էինք ապացուցել մեր բարձր կարգը"
Հոլանդիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գերմանական "Բունդեսլիգայի" 22-րդ տուրի ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ նրանց պատմել է, թե ինչպիսի զգացումներ է ունեցել այդ տուրում "Հոֆենհայմի" հետ հանդիպման ժամանական (նշենք, որ այդ խաղն ավարտվել է մյուխենյան ակումբի հաղթանակով 4:0 հաշվով, իսկ այդ խաղում Ռոբենը դուբլի հեղինակ է դարձել):
Հոլանդացի կիսապաշտպանն ասել է. "Իհարկե, այս խաղի արդյունքից ես գոհ եմ, սակայն մենք միշտ էլ ավելիին ենք ձգտում: Այդ հանդիպման ժամանակ լավ խաղացին ակումբի բոլոր ֆուտբոլիստները, այլ ոչ թե միայն ես ու Ռիբերին: Կարծում եմ, մենք այս խաղում երկրպագուներին ոգևորելու կարիք ունեինք, քանի որ նախորդ տուրում պարտություն էինք կրել "Քյոլնից" 2:3 հաշվով, չնայած սկզբից հաղթում էինք 0:2 հաշվով: Այս խաղում մենք ցանկանում էինք ապացուցել մեր բարձր կարգը: Կարծում եմ, մեզ դա հաջողվեց":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0