18:10 Արզումանյանի հարցազրույցը "Յագելոնիայի" պաշտոնական կայքին | |
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել իր նոր ակումբի՝ Բելոստոկի "Յագելոնիայի" պաշտոնական կայքին: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը. Արզումանյանն ասել է. "Առաջին տպավորություններս շատ լավն են: Այստեղ կան և՛ երիտասարդ, և՛ փորձառու ֆուտբոլիստներ, ինչը շատ լավ համադրություն է ստեղծում: Բարձրակարգ ակումբը պետք է հենց այդպիսի համադրություն ունենա": Ռոբերտը գովեստի խոսքեր չի խնայել ասել իր նոր մարզչի հասցեին. "Մարզիչ Պոբիերցը հիանալի է հասկանում ֆուտբոլը, քանի որ ինքը նույնպես ֆուտբոլիստ է եղել և հիանալի է կիսվում իր գիտելիքներով ակումբի ֆուտբոլսիտների հետ: Ընդամենը մի քանի օր այստեղ գտնվելով` տեսնում եմ տակտիկական գիտելիքների նրա հսկայական պաշարը: Մեր ազգային հավաքականի պաշտպանը խոսել է նաև ակումբի այլ ֆուտբոլիստների հետ հաղորդակցման վերաբերյալ ."Ֆուտբոլը կոտրում է հաղորդակցման բոլոր դժվարությունները, անկախ նրանից, որ տարբեր լեզուներով եք խոսում: "Յագելոնիայում" ոչ բոլորն են անգլերեն խոսում, և ես էլ չեմ տիրապետում լեհերենին, սակայն դա չի խանգարում մեզ միմյանց հասկանալ ֆուտբոլային խաղադաշտում": Ռոբերտը խոստովանել է, որ դեռևս չի գտնվում իր լավագույն մարզավիճակում. "Իհարկե, լավագույն մարզավիճակում չեմ հիմա: Սակայն օր օրի բարելավում եմ այն: Դեռևս շատ աշխատանք ունեմ անելու, սակայն ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում": | |
|
Total comments: 0 | |