Home » 2011 » Փետրվար » 13 » Բալաբեկյանը փորձաշրջան է անցնում "Ցրվենա Զվեզդայում"
08:07
Բալաբեկյանը փորձաշրջան է անցնում "Ցրվենա Զվեզդայում"
Ինչպես հայտնում է ArmFootball.com ֆուտբոլային պորտալը, թուրքական Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի "Բանանց" և սերբական "Ցրվենա Զվեզդա" ֆուտբոլային ակումբների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երևանյան թիմի հարձակվող Արսեն Բալաբեկյանը մոտակա օրերին փորձաշրջան անցնի սերբական հանրահայտ ակումբում: 24-ամյա ֆուտբոլիստը "Ցրվենա Զվեզդայի" կազմում արդեն մասնակցել է թիմի երկկողմանի հանդիպմանը:
Հավելենք, որ Բալաբեկյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 7 հանդիպման:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 482 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0