07:34 "Բանանցը" սեփական հարկի տակ խաղերը կանցկացնի "Նաիրիում" | |
Ֆուտբոլային մրցաշրջանից առաջ Հայաստանի
բարձրագույն խմբի թիմերը նախապես ընտրում են այն խաղադաշտերը, որտեղ
հյուրընկալելու են իրենց մրցակիցներին: Երկրի փոխչեմպիոն "Բանանցը" նախապես որոշել էր, որ այս
մրցաշրջանում սեփական հարկի տակ խաղերն անցկացնելու է Վազգեն
Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում: Սակայն ինչպես տեղեկացնում է ArmSport.am մարզական կայքը, որպես ինֆորմացիայի աղբյուր հղում կատարելով ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանին, այս մրցաշրջանում "Բանանցը" սեփական հարկի տակ հանդիպումները կանցկացնի ոչ թե "Հանրապետական", այլ` "Նաիրի" մարզադաշտում: Հավելենք, որ որպես դաշտի տեր մրցաշրջանի առաջին հանդիպումը
երկրի փոխչեմպիոնը կանցկացնի մարտի 10-ին. այդ օրը "Բանանցը" ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում սեփական հարկի տակ կհյուրընկալի Կապանի "Գանձասարին": | |
|
Total comments: 0 | |