Home » 2011 » Փետրվար » 27 » "Բանանցը" վերադարձել է. թիմը կորուստ ունի
07:54
"Բանանցը" վերադարձել է. թիմը կորուստ ունի

Ինչպես տեղեկացնում է "Բանանց" ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Երևանի "Բանանցը" փետրվարի 24-ից արդեն հայրենիքում է. թիմը վերադարձել է արտագնա երկրորդ ուսումնամարզական ընդհանուր հավաքից: Կուզմանովսկու գլխավորած թիմն ուրբաթ օրն անցկացրեց իր առաջին ընդհանուր մարզումը Երևանում, իսկ ահա երկուշաբթի օրվանից մարզումները շարունակվելու են Աշտարակի "Քաղաքային" մարզադաշտում, որտեղ պայմաններն ավելի հարմար են: Ուրբաթօրյա մարզմանը "Բանանցի" կազմում չի մասնակցել թիմի կիսապաշտպան Արամ Բարեղամյանը, քանի որ ակումբի և ֆուտբոլիստի երկկողմանի համաձայնությամբ խզվել է վերջինիս գործող պայմանագիրը, և այսուհետ Արամ Բարեղամյանն իր ֆուտբոլային հետագա կարիերան կարող է շարունակել որևէ այլ ակումբում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 530 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0