Home » 2011 » Փետրվար » 22 » "Բարսելոնան" հովանավորների կարիք ունի
07:59
"Բարսելոնան" հովանավորների կարիք ունի
Կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունը թիմի համար նոր հովանավորներ է փնտրում, որպեսզի կարողանա փակել ակումբի` վարկերի միջոցով կուտակված պարտքերը, որն այսօր կազմում է ավելի քան 400 մլն եվրո: Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, կատալոնական ակումբի ղեկավարությունն առաջարկ է ստացել աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկից "Նոու Կամպ" մարզադաշտի անվանումը փոխելու ուղղությամբ : Բայս այս հովանավորը պատրաստ էր "կապտանռնագույններին" տարեկան ընդամենը 5 մլն եվրո վճարել, այդ պատճառով էլ ակումբի նախագահ Ռոսելը նույնիսկ չի ցանկացել քննարկել նման անհեթեթ առաջարկը:
Վերջում հավելենք, որ "Բարսելոնայի" լեգենդ ու ակումբի պատվավոր նախագահ հոլանդացի Յոհան Կրույֆը քննադատել է Սանդրո Ռոսելի ակումբավարման քաղաքականությունը այն բանից հետո, երբ Ռոսելի անմիջական ջանքերով քաթարցիների հետ պայմանագիր կնքվեց, որ այսուհետ "կապտանռնագույն" մարզաշապիկի վրա գովազդ կլինի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0