Ինչպես
հայտնում է կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքը, այսօր ակումբի
նախագահ Սանդրո Ռոսելը պաշտոնական հանդիպում է խնդրել ՈւԵՖԱ-ի նախագահ
Միշել Պլատինիից: Ինչպես հայտնում են մի շարք ֆուտբոլային կայքեր, Ռոսելը
ցանկացել է հանդիպել Պլատինիի հետ այն նպատակով, որ այսուհետ Չեմպիոնների
լիգայի հանդիպումներում "Բարսելոնայի" մարզաշապիկի մեջքին հայտնվի unicef-ի
նշանը: Թե ինչ պատասխան կստանա Ռոսելը ֆրանսիացու կողմից, միայն գուշակել
կարելի է:
Հիշեցնենք,
որ հաջորդ մրցաշրջանից "կապտանռնագույն" մարզաշապիկի դիմացի մասում առաջին
անգամ "Բարսելոնայի" պատմության մեջ կհայտվի գովազդ, իսկ գովազդատուն
Քաթարի հայտնի ընկերություններից մեկն է, որը դրա համար կատալոնական
ակումբին տարեկան շատ մեծ գումար պետք է վճարի:
|