Home » 2011 » Փետրվար » 16 » "Բարսելոնան" թեթևակի մարզում է անցկացրել
20:04
"Բարսելոնան" թեթևակի մարզում է անցկացրել
Կատալոնական "Բարսելոնան" լրջորեն է մոտեցել Լոնդոնի "Արսենալի" հետ խաղին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի լոնդոնյան "Արսենալի" հետ խաղից ժամեր առաջ "կապտանռնագույններն" այսօր թեթևակի մարզում են անցկացրել "Քուինզ պարկ Ռենջերս" մարզադաշտում. հիշեցնենք, որ օրեր առաջ "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կտրականապես հրաժարվել էր պարապմունք անցկացնել "Արսենալի" "Էմիրեյթս" մարզադաշտում` պատճառաբանելով, թե ցանկանում է գաղտնի պահել իր թիմի նախախաղային մարտավարությունը: Պեպը որոշել է, որ այս խաղին տղաներին հատուկ տրամադրվածություն է հարկավոր, այդ պատճառով էլ նախընտրել է իր թիմին մարզել "Քուինզ պարկ Ռենջերսում", որտեղ արգելված է եղել բոլոր տեսակի լրագրողների ու օտար մարդկանց մուտքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0