Home » 2011 » Փետրվար » 10 » Բատիստա. "Այսօր Մեսսին մի գլուխ բարձր է Ռոնալդուից"
11:28
Բատիստա. "Այսօր Մեսսին մի գլուխ բարձր է Ռոնալդուից"
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան երեկ կայացած Պորտուգալիա-Արգենտիանա ընկերական խաղից հետո (հան- դիպումն անցել է անզիջում պայքարում, սակայն խաղավարտին Լեո Մեսսին կարողացել է առաջ մղել իր թիմին` ճշգրիտ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Դրամատիկ ավարտ ունեցած խաղն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ արգենտինացիների) որոշակի մեկնաբանություններ է արել Մեսսիի ու Ռոնալդուի հակամարտության վերաբերյալ. "Խաղադաշտում իմ թիմը բավական լավ էր նայվում: Նախ դի Մարիայի ջանքերով առաջ անց հաշվի մեջ, ապա Ռոնալդուին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, բայց թիմս կամք ցույց տվեց և խաղի վերջին վայրկյաններին պոկեց այդքան կարևոր հաղթանակը: Ինչ վերաբերում է Լեո ու Կրիշտիանոյի հակամարտությանը, ապա ասեմ Ձեզ, որ ինձ համար` որպես շարքային ֆուտբոլասերի, երկուսի խաղն էլ գրավիչ է, սակայն այսօրվա դրությամբ Մեսսին մի գլուխ բարձր է պորտուգալացուց. դրա վառ ապացույցն այս խաղն էր":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0