Home » 2011 » Փետրվար » 24 » Բենիտեսն "Ատլետիկոյու՞մ"
22:25
Բենիտեսն "Ատլետիկոյու՞մ"
Իտալական Միլանի "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ իսպանացի Ռաֆայել Բենիտեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել  մադրիդյան "Ատլետիկոն": Ինչպես հաղորդում է իսպանական Tutto Mercato Web կայքը, հիմա մասնագետն այդ կապակցությամբ մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկո Սերեսոյի հետ բանակցություններ է վարում:
Նշենք, որ "Ատլետիկոյի" ներկայիս մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը հավանաբար այս ամառ կլքի իր պաշտոնը, քանի որ ակումբի ղեկավարությունը գոհ չէ նրա ցույց տված արդյունքներից:
Հիշեցնենք, որ Բենիտեսի վերջին թիմը եղել է "Ինտերը", որտեղ իսպանացին ընդամենը կես տարի աշխատեց, իսկ այդ կես տարվա ընթացքում իտալական ակումբը միայն անկում ունեցավ:
Նշենք նաև, որ ավելի վաղ նա գլխավորել է իսպանական "Վալենսիան" և մերսիսայդյան "Լիվերպուլն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0