Home » 2011 » Փետրվար » 13 » Բլից լուրեր ֆուտբոլային Եվրոպայից
08:41
Բլից լուրեր ֆուտբոլային Եվրոպայից
Այսօր վաղ առավոտյան բրիտանական թերթերում հայտնվեցին հետաքրքիր, բայց փոքրածավալ լուրեր, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
****Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը, ով այժմ "մաշում է" "Մանչեսթեր Յունայթեդի" պահեստայինների նստարանը, կարող է իր ֆուտբոլային գործունեությունը շարունակել հեռավոր Ավստրալիայում: 31-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է "Նյուքասլ Ջեթս" ակումբը: FootballPress թերթի տվյալներով ավստրալական կողմն արդեն նախնական բանակցություններ է վարում անգլիացու հետ:
****Թուրինի "Յուվենթուսի" և Չեխիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Զդենեկ Գրիգերան այս մրցաշրջանի ավարտից հետո հաստատապես որոշել է լքել Իտալիան: Ամենայն հավանականությամբ չեխ խաղացողը կտեղափոխվի գերմանական "Համբուրգ", որն էլ իր հերթին մեծ հետաքրքրություն է ցուցա- բերում Գրիգերայի նկատմամբ:
****Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հարավկորեացի կիսապաշտպան Չժի Սուն Պարկը շարքից դուրս է մնացել մոտ մեկ ամիս ժամկետով, քանի որ 29-ամյա խաղացողը վնասել է ներծնկային մկանները, որi բուժման համար անհրաժեշտ է առնվազն 4 շաբաթ:
****Ֆրանսիական "Մասրելի" և Նիգերիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Թայե Տայվոն կարող է այս ամռանն համալրել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի "կարմիր սատանաների" շարքերը: Հունիսին Տայվոն ազատ խաղացողի կարգավիճակ ձեռք կբերի, իսկ "Յունայթեդն" էլ արդեն մեծ հույսեր չի կապում իր 30-ամյա ֆրանսիացի ձախ պաշտպան Պատրիս Էվրայի հետ, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի "Ռեալը": Հավելենք, որ նիգերիացու ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական "Տոտենհեմն" ու "Լիվերպուլը", ինչպես նաև իտալական "Միլանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 668 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0