Home » 2011 » Փետրվար » 16 » Բոգրեբնյակը ազդրի ծանր վնասվածք է ստացել
22:14
Բոգրեբնյակը ազդրի ծանր վնասվածք է ստացել
Գերմանկան Bild պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը գերմանական "Բունդեսլիգայի" նախորդ տուրում "Նյուրնբերգի" հետ կայացած հանդիպմանը նախորդող մարզման ժամանակ վնասվածք է ստացել, իսկ ավելի ուշ բուժզննման ժամանակ պարզվել է, որ ռուս հարձակվողը կոտրել է ազդրը։ "Շտուտգարտի" գլխավոր մարզիչ Բրունո Լաբադիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է, որ մարզման ժամանակ ռուս ֆուտբոլիստն անհաջող ընկել և վնասվածք է ստացել։
Պոգրեբնյակի վերականգնման ժամանակը դեռ պազ չէ, սակայն հայտնի է դարձել, որ նա հաստատ չի մասնակցի "Եվրոպայի լիգայի" 1/16 եզրափակչի շրջանակներում "Բենֆիկայի" հետ կայանալիք առաջին հանդիպմանը հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 17–ին Լիսաբոնում, ինչպես նաև Գերմանիայի առաջնության "Բայերի" հետ խաղին, որը կայանալու է փետրվարի 20–ին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը լինելու է  մարտի 26–ին. այդ օրը Եվրո–2012 ընտրական փուլի շրջանակներում ռուսները կխաղան Հայաստանի ընտրանու հետ
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ ամենայն հավանականությամբ ստացված վնասվածքը չի խանգարի Պոգրեբնյակին մասնակցել այդ հանդիպմանը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0