Home » 2011 » Փետրվար » 25 » Բուտրագենիոն հույս ունի, որ "Ռեալը" մոտ ժամանակներս կհաղթահարի "Լա լիգայի" դժվարին հատվածը
21:43
Բուտրագենիոն հույս ունի, որ "Ռեալը" մոտ ժամանակներս կհաղթահարի "Լա լիգայի" դժվարին հատվածը
Իսպանական Մադրիդի "Ռեալի" հասարակության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական "Լիոնի" հետ կայացած հանդիպումից հետո հանդիպում է ունեցել լրագրողների հետ և ասել է. ""Լիոնի" դեմ պատասխան հանդիպումը մեզ համար շատ բարդ է լինելու, բայց հույս ունենք, որ հարազատ խաղադաշտի աջակցությամբ մեզ կհաջողվի դուրս գալ հաջորդ փուլ: Պայքարում ենք մի թիմի դեմ, որը շատ հուսալի պաշտպանողական գիծ ունի: Չնայած "Լիոնն" ընդհանուր առմամբ մեծ անուն չունի, սակայն առանձին ֆուտբոլիստները բոլորն էլ մեծ պրոֆեսիանալներ են և տաղադավոր խաղացողներ":
"Ռեալի" նախկին ֆուտբոլիստն այդ հանդիպման ժամանակ խոսել է նաև իսպանական "Լա լիգայի" շրջանակներում առջևում "Դեպորտիվոյի" հետ կայանալիք հանդիպման մասին և ասել է. ""Ռիազորում" խաղալը մեծ ուժ է խլելու թիմից, հատկապես այն դեպքում, երբ մի քանի օր առաջ թիմը ծանր հանդիպում է ունեցել: Հաճախ ֆիզիկական առումով ֆուտբոլիստները կարող են պատրաստ լինել, սակայն հոգեբանական կողմը միշտ ավելի է ազդում խաղի վրա: Սեփական փորձից ելնելով` պետք է համադրել այս երկու կարևոր նախադրյալները: "Բարսելոնի" սայթաքումը մեզ պայքարելու նոր շունչ տվեց: Առաջատարին մրցակացի հարկի տակ դժվար հանդիպում է սպասվում "Մալյորկայի" հետ, որի ընթացքում կարող են նոր սայթաքումներ տեղի ունենալ:
Բուտրագենյոն չցանկացավ խոսել Ագուերոյին գնելու լուրերի մասին` միայն ասելով, որ դեռ վաղ է այդ մասին քննարկել. "Պետք է կենտրոնանալ առավել հրատապ հարցերի վրա, որոնք մեզ մոտ այդքան էլ քիչ չեն":
Վերջում հավելենք, որ լրագրողների հետ հանդիպման վերջում Բուտրագենիոն խոսել է նաև Պեպ Գվարդիոլայի մասին, ով վերջերս մեկ տարով երկարաձգել է պայմանագիր կատալոնական ակումբի հետ: Նրա կարծիքով հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ հենց Պեպի գլխավորույամբ կատալոնական ակումբը վերջին ժամանակներս այնպիսի հաջողությունների է հասնում, որոնց մասին, երևի, ոչ մի կատալոնացի երբևէ չէր էլ կարող մտածել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0