12:21 Բոյանը հնարավոր է հեռանա "Բարսելոնայից" | |
Կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Բոյան Կրկիչի գործակալը հանդիպել է լրագրողների հետ և նրանց տեղեկացրել է, որ իր հաճախորդի տեղափոխության շուրջ բանակցություններում վերջին խոսքը կատալոնական ակումբինն է: Բոսնիացու գնման հիմնական հավակնորդը համարվում է իտալական "Նապոլին", որն այժմ Իտալիայի առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականով և զիջում է միայն "Միլանին": Այդ հանդիպման ժամանակ գործակալն ասել է. "Հիմա այնքան էլ հարմար պահ չէ: "Բարսելոնան" հիմա ոչինչ չի քննարկի: Հանդիպել հնարավոր է միայն հունիսին: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում ակումբային կուլիսներում. նրանք առանց մեզ կորոշեն, թե ինչ անեն: Ինչ վերաբերում է "Նապոլի" տեղափոխությանը, ապա ես մեկնաբանություններ չեմ անի. այդ մասին ես ոչինչ չգիտեմ": Հիշեցնենք, որ Կրկիչը վերջին շրջանում չի կարողանում հայտնվել կատալոնական ակումբի հիմնական կազմում և վերջնականապես կորցրել է իր տեղը "Բարսելոնայի" մեկնարկային կազմում: Նշենք նաև, որ Իսպանիայի առանության ընթացիկ մրցաշրջանում բոսնիացի հարձակվողն անց է կացրել ոչ լիարժեք 17 խաղ, որոնցում մրցակիցների դարպասը հեղինակել է ընդհամենը 3 գնդակ: | |
|
Total comments: 0 | |