Home » 2011 » Փետրվար » 26 » Բրազիլիա-Հոլանդիա հանդիպում հունիսի 4-ին
19:34
Բրազիլիա-Հոլանդիա հանդիպում հունիսի 4-ին
 Ինչպես հայտնում է բրիտանական հանրահայտ The Associated Press լրատվական գործակալությունը, Բրազիլիայի ազգային ու Հոլանդիայի ազգային ընտրանիները պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնել միմյանց միջև: Հանդիպումը նախատեսված է անցկացնել այս տարվա ամռանը, ավելի ստույգ հունիսի 4-ին: Ըստ նախնական տվյալների` խաղը տեղի կունենա բրազիլական Գոյանիա քաղաքում: Վերջին անգամ այդ քաղաքում բրազիլացիները խաղացել են հենց հոլանդացիների հետ հեռավոր 1999թ., երբ "դեղձանիկները" 3-1 հաշվով հաղթել են "կակաչներին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 559 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0