Home » 2011 » Փետրվար » 27 » Չավի Հերնանդես. "Մոուրինյոյի թիմից պետք է զգուշանալ"
18:25
Չավի Հերնանդես. "Մոուրինյոյի թիմից պետք է զգուշանալ"
Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Չավին համոզված է, որ իր թիմը մինչ մրցաշրջանի ավարտը խաղային անկում չի ունենա: Այսօր ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել լրագրողների հետ և իր խոսքում նշել է. "Յուրաքանչյուր թիմ բախվում է վնասվածքների խնդրի հետ: Դա չպետք է խոչընդոտի մեր ելույթներին և անդրադառնա խաղի վրա, քանի որ վնասվածքները ֆուտբոլում սովորական բնույթ են կրում: "Բարսելոնան" նախկինի պես հիանալի խաղ է ցուցադրում: Չեմպիոնության մեր հնարավորությունները միայն մեզանից են կախված: Չեմ կարծում, որ "Ռեալը" սկսել  է ավելի լավ հանդես գալ, իսկ մենք` ավելի վատ: Դա պարզապես երկրպագուների շրջանում պտտվող ասեկոսեներն են: Սակայն Ժոզե Մուրինյոյի թիմից, այնուամենայնիվ, պետք է զգուշանալ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 578 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0