Home » 2011 » Փետրվար » 12 » Չավի. "Նախընտրում եմ "Մանչեսթեր Յունայթեդը""
20:08
Չավի. "Նախընտրում եմ "Մանչեսթեր Յունայթեդը""
Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Չավի Հերնանդեսը լրագրողների հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Իսպանիայի առաջնությունից բացի նախընտրում է նաև Անգլիայի "Պրեմիեր լիգան", իսկ այդ պրեմիերայում նա ունի մի քանի նախընտրելի ֆուտբոլիստներ: Նա Тribalfootball պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր նախընտրելի ֆուտբոլիստներից են Ուեյն Ռունին, Սեսկ Ֆաբրեգասը, Պոլ Սքոուլզը, Սամիր Նասրին և Ռայան Գիգզը: Իսպանացի կիսապաշտպանն նշել է նաև, որ իր նախընտրելի ակումբը եղել է Ինսի և Քինի ժամանակների "Մանչեսթեր Յունայթեդը", և եթե ինքը հնարավորություն ունենար խաղալու Անգլիական "Պրեմիեր լիգայում", ապա կնախընտրեր խաղալ "կարմիր սատանաների" կազմում, որի մարզաշապիկն է այժմ կրում վետերան Պոլ Սքոուլզ, ում մասին Չավիին շատ բան է պատմել Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0