Home » 2011 » Փետրվար » 13 » "Չելսին" ցանկանում է ձեռք բերել "Արսենալի" գլխավոր սկաուտին
20:25
"Չելսին" ցանկանում է ձեռք բերել "Արսենալի" գլխավոր սկաուտին
Անգլիական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է "արիստոկրատ" դարձնել "Արսենալի" գլխավոր ֆուտբոլային սկաուտ Սթիվ Ռոուլիին , ով Անգլիայում համարվում է ամենահաջողակ սկաուտը` տաղանդներ որոնելու գործում: Հարկ ենք համարում նշել, որ հենց Ռոուլիի պահանջով "զինագործները" ձեռք բերեցին իրենց ներկայիս առաջատարներին` Սեսկ ֆաբրեգասին, Ռոբին վան Պերսիին, Թոմաս Վերմալենին, Ալեքս Սոնգին, Բակարի Սանյային,Գայել Կլիշիին:
Հավելենք, որ անգլիական պարբերականում լրագրողը նաև նշել է, որ այս ամռանն Անչելոտտին կարող է լքել լոնդոնցիներին, իսկ նրան փոխարինող ամենա-հավանական թեկնածուն էլ հոլանդական ֆուտբոլի լեգենդ Մարկո վան Բաստենն է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0