Home » 2011 » Փետրվար » 4 » "Չելսին" նոր գնումների է պատրաստվում
08:49
"Չելսին" նոր գնումների է պատրաստվում
Բրիտանական Independent հրատարակչության մասնագետներն անմասն չեն մնացել մի քանի օր առաջ պայթած անգլիական տրանսֆերային խելագարությունից: Հիշեցնենք, որ տրանսֆերային "պայթյունը" տեղի էր ունեցել հունվարի վերջին օրը, երբ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Լոնդոնի "Չելսին" գնեց հարձակվող Ֆեռնանդո Տորեսին ու պաշտպան Դավիդ Լուիզին` վճարելով աստղաբաշխական գումարներ:
Հրատարակչության մասնագետները կարծում են, որ տրանֆերային հաջորդ պատուհանի ժամանակ Աբրամովիչը կշարունակի իր նոր քաղաքականությունը, թեև ամռանը ողջ Եվրոպայում կսկսի կիրառվել ՈւԵՖԱ-ի ֆինանսական "Fair Play" օրենքը, ըստ որի պետք է ծախսել վաստակածի մեկ հինգերորդի չափով: Սպասվում է, որ լոնդոնյան "Կապույտների" շարքերը կարող են համալրել միմիայն երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստները: Այդպիսի խաղացողների շարքում են Բելգիայի ազգային հավաքականի 17-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն, ում տրանսֆերը պատկանում է բելգիական "Անդերլեխտին", Հոլանդիայի ազգային հավաքականի և "Այաքսի" 23-ամյա պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը, ինչպես նաև Չիլիի ազգային հավաքականի և իտալական "Ուդինեզեի" 22-ամյա վինգեր Ալեքսիս Սանչեսը: Հավելենք նաև, որ ըստ բրիտանացի մասնագետների "Չելսին" կձերբազատվի պաշտպաններ Պաուլո Ֆերեյրայից, Ժոզե Բոսինգվայից ու Յուրի Ժիրկովից, ինչպես նաև իսրայելացի կիսապաշտպան Յոսի Բենայունից ու հարձակվող Նիկոլյա Անելկայից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0