22:40 "Չեմպիոնների լիգա". եզրափակչի տոմսերը թանկացել են | |
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը քննադատության է արժանացել 2011թ.-ի մայիսի 28-ին "Ուեմբլի" մարզադաշտում կայանալիք "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղի տոմսերի բարձր արժեքի համար: Երկրպագուների համար այս եզրափակիչն ամենաթանկը կլինի: Ազատ վաճառքի կհանվի շուրջ 11 հազար տոմս, որոնք կլինեն 300, 225 և 150 ֆունտ արժողությամբ, իսկ վերջիններս մոտ 26 ֆունտ էլ հավելավճար կունենան: Ամենաէժան` չորրորդ կարգի տոմսերը, որոնք ակումբների կողմից կտարածվեն, կարժենան 80 ֆունտ: Յուրաքանչյուր կատեգորիայում տոմսերի գները բարձրացել են մոտ 15 տոկոսով` համեմատած նախորդ տարվա եզրափակչի տոմսերի: Ֆուտբոլի երկրպագուների ֆեդերացիայի նախագահ Մալկոմ Կլարկն ասել է ."Այս գները բացարձակ անհիմն են և շատ թանկ: Հաշվի առնելով տնտեսական բարդ պայմանները ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև ամբողջ Եվրոպայում, դա պարզապես ֆուտբոլի երկրպագուների անամոթ շահագործում է":
| |
|
Total comments: 0 | |