Home » 2011 » Փետրվար » 11 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 2
16:27
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 2
 "Վալենսիա"-"Շալկե 04". հանդիպում, որտեղ կողմերից ոչ մեկն առավելություն չունի մյուսի նկատմամբ: Ճիշտ է, թեթև նախապատվություն կարելի է տալ իսպանացիներին, քանի որ նրանք հանդիպումն անց են կացնելու սեփական հարկի տակ` հարազատ "Մեստալիա" մարզադաշտում:
"Վալենսիա"-Ունայ Էմերիի սաները բավականին հաջող մեկնարկեցին իսպանական "Լա լիգայի" առաջնությունում, և կարելի է ասել, որ թիմն առայժմ վատ չի խաղում. առաջնության 22 տուրերից հետո "չղջիկները" զբաղեցնում են Իսպանիայի առաջնության 4-րդ հորիզոնականը: Ինչպես լինում է վերջին տարիների ընթացքում, կատալոնական "Բարսելոնան" և Մադրիդի "Ռեալը" զբաղեցնում են առաջին և երկրորդ հորիզոնականները, իսկ այդ գերակումբների դեմ "Վալենսիան" դեռևս ոչինչ անել չի կարողանում: "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում Էմերիի սաները լավ տպավորություն թողեցին և խմբից դուրս եկան երկրորդ հորիզոնականով` զիջելով միայն անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին", որն այս մրցաշրջանում գրեթե անպարտելի է:
"Շալկե 04"-Գերզենկիլխենյան ակումբը տապալեց Գերմանիայի "Բունդեսլիգայի" առաջնության առաջին խաղաշրջանը, և թիմի ներկայիս ցուցադրած խաղն ու արդյունքները թույլ են տալիս ասել, որ Մագաթի սաները հաջորդ տարի ամենայն հավանականությամբ հանդես չեն գա եվրագավաթներում, քանի որ "Շալկեն" այժմ հանգրվանել է Գերմանիայի առաջնության 11-րդ հորիզոնականում, իսկ ցուցադրած խաղն էլ ամենևին հուսադրող չէ: Սակայն չպետք է մոռանալ, որ "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում թիմը շատ լավ տպավորություն թողեց և կարողացավ հաղթել ենթախմբում` իր ետևում թողնելով Լիոնի "Օլիմպիկին": Թիմի ղեկավարությունը, հավանաբար, "Երկաթե" Ֆելիքսին չի հեռացնում հենց դրա համար: Լեգենդար Ռաուլի գլխավորությամբ թիմը կփորձի զարգացնել հաջողությունը և դուրս գալ 1/4 եզրափակիչ:
Բուքմեքեյրները առաջարկում են հետևյալ գործակիցները`"Վալենսիայի" հաղթանակ` 1.7, ոչ ոքի` 3.3, "Շալկե 04"-ի հաղթանակ` 4.4:
Մերկանխատեսումը. Առաջին հանդիպման հաշիվը ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 0:0:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0