13:59 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 3 | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" խաղարկության 1/8-րդ եզրափակչի, թերևս, ամենահետաքրքիր հանդիպումը` "Արսենալ"(Անգլիա)-"Բարսելոնա"(Իսպանիա): Եվրոպական ֆուտբոլի երկու ակումբներ, որոնց խաղը արդեն իսկ կարելի է համարել արվեստի ստեղծագործություն: Արսեն Վենգերի և Պեպ Գվարդիոլայի սաները երբեք չեն խաղում ֆուտբոլ` զուտ հաշվի համար: Եվ եթե "կատալանները" կարողանում են տիտղոսներ վերցնել մեկը մյուսի ետևից, ապա "կանոնիրները" 5 տարուց ավելի է ոչինչ չեն հաղթել: "Արսենալ"-Ռոմանտիկ Արսեն Վենգերին շատերը քննադատում են երիտասարդ ֆուտբոլիստներին շատ վստահելու համար, բայց ոչ երբեք "Արսենալում": Այնպիսի երիտասարդներ, ինչպիսիք "ծնվում" և "մեծանում" են "Արսենալում", չկան աշխարհի և ոչ մի ակումբում: Այս մրցաշրջանում այդիպիսի խաղացողներից է Ջեկ Ուիլշերը, ով համարվում է եվրոպական ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: Սակայն շատ հաճախ Վենգերի երիտասարդությունը չի կարողանում հաղթանակներ տոնել հեղինակավոր ակումբների նկատմամբ, չնայած նրան, որ այս մրցաշրջանում անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում կարողացան հաղթանակ տոնել "Չելսիի" նկատմամբ, բայց "Յունայթեդի" դեմ խաղում նորից ավելի ուժեղ գտնվեցին Ֆերգիի սաները: Հիշեցնենք, որ "Արսենալն" այժմ ընթանում է Անգլիայի առաջնության երկրորդ հորիզոնականում` զիջելով "Յունայթեդին" ընդհամենը 4 միավորով: "Բարսելոնա"-"Բարսան", ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս համարվում է "Չեմպիոնների լիգայի" խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: Գվարդիոլայի սաները ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում և գլխավորում են իսպանական "Լա լիգան": "Կատալանները" իրենց համար ամենակարևոր հանդիպմանը հաղթեցին Մադրիդի "Ռեալին" 5:0 հաշվով, ինչպես նաև բազմաթիվ խոշոր հաշիվներով հաղթանակներ են գրանցել իրենց հաշվին այս մրցաշրջանում: Սակայն բոլորի համար անսպասելի կերպով երեկ Գվարդիոլայի տղաները ոչ ոքի խաղացին առաջնության 13-րդ հորիզոնականում գտնվող Խիխոնի "Սպորտինգի" հետ": Այդ խաղում "Բարսելոնան" անատամ թիմի տպավորություն թողեց, և ոչ ոքին, հավանաբար, արժանի արդյունք էր: Անկասկած, մի հանդիպումով փոխել կարծիքը նման թիմի նկատմամբ աններելի է: Սակայն անպարտելի թիմեր չկան, և "Բարսելոնան" ևս նրանց շարքին չի դասվում: Անցած մրցաշրջանում Գվարդիոլայի սաները կարողացան անցնել "Արսենալին", սակայն պետք է նշել, որ Վենգերի թիմը ուներ կադրային ահռելի կորուստներ: Կադրային խնդիրներ կան նաև այս տարի, սակայն ոչ այն չափով, որքան նախորդ մրցաշրջանում: Չեն խաղա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Սամիր Նասրին և վնասվածքներից ոչ մի կերպ չապաքինվող Թոմաս Վերմալենը: Ամեն դեպքում, մեզ սպասվում է ֆուտբոլային իսկական տոն` "կաշվե գնդակի" մեծագույն վարպետների կատարմամբ: Այս խաղի համար համաշխարհային ֆուտբոլի բուքմեյքերները կողմերից յուրաքանչյուրի հաղթանակը գնահատում են այսպես. "Արսենալի" հաղթանակ` 3.9, ոչ ոքի` 3.45, "Բարսելոնայի" հաղթանակ` 1.8 գործակից: Մեր կայքի կանխատեսումը. Առաջին հանդիպման հաշիվն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2-1: | |
|
Total comments: 0 | |