14:16 "Չեմպիոնների լիգա"-փլեյ-օֆֆ. Մաս 4 | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" խաղարկության 1/8-րդ եզրափակչի "Ռոմա"(Իտալիա)-"Շախտյոր"(Ուկրաինա) հանդիպումը:
Համայն
հայության ուշադրության կենտրոնում գտնվող այս հանդիպումը մեծ
հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Եվ դա այն բանի համար, որ
"Շախտյորի" կազմում է հանդես գալիս մեր ազգային հավաքականի առաջատար հարձակվող Հենրիկ Մխիթարյանը: Հայկական ֆուտբոլի համար դա մեծ նվաճում է,
և համոզված ենք, որ հետագա տարիների ընթացքում Հենրիկից բացի այլ հայ
ֆուտբոլիստներ ևս կխաղան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: "Շախտյոր"-Եվրոպական ֆուտբոլի իսկական բացահայտում Դոնեցկի "Շախտյորը" ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: "Չեմպիոնների լիգան" հաղթելու մասին բոլոր խոսակցությունները (եթե այդպիսիք կան) առանց հապաղելու կարելի է դասել ֆանտաստիկայի շարքերը: Միրչա Լուչեսկուն ևս գիտակցում է, որ "Շախտյորի" համար "Լիգան" հաղթելը դեռևս վաղ է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե "հանքափորները" հանձնվելու են առանց մարտի, նամանավանդ, ունենալով նման կազմակերպված և ամուր թիմ: Խմբային մրցաշարը "Շախտյորը" սկսեց "Արսենալի" ստվերի տակ, սակայն վերջում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ Վենգերի թիմի համար, և ուկաինական ակումբը հաղթահարեց խմբային մրցաշարը առաջին հորիզոնականով: Մխիթարյանի թիմը վաստակեց 13 միավոր. "Արսենալի" դեմ կայացած առաջին հանդիպումը ավարտվեց 5:1 հաշվով պարտությամբ, սակայն "հանքափորները" փոքրիկ ռևանշի կարողացան հասնել Դոնեցկում և "զինագործներին" հաղթեցին 2:1 հաշվով: Ուկրաինայի առաջնությունում թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող "Կիևի Դինամոն" առաջատարին զիջում է 12 միավորով: "Ռոմա"-Իտալական ֆուտբոլի և Եվրոպայի ամենաանկանխատեսելի և ոչ օպտիմալ թիմը հայտնվել էր միևնույն խմբում Մունխենի "Բավարիայի" հետ և դուրս եկավ խմբից երկրորդ հորիզոնականով: Մյունխենի "Բավարիայի" դեմ առաջին հանդիպումը ավարտվեց վան Գալի սաների հաղթանակով, իսկ արդեն Հռոմում "Ռոման" ռևանշի հասավ 3:2 հաշվով: Նշենք, որ "Ռոման" հերթական ոչ այնքան հաջող մրցաշրջանն է անցկացնում, բայց թիմի հնարավորությունների վրա կասկածել քչերն են համարձակվում: Իտալիայի առաջնությունում թիմը ընթանում է 8-րդ հորիզոնականում: Այնուամենայնիվ, մենք փոքրիկ առավելություն ենք տալիս հենց իտալական ակումբին: Համաշխարհային բուքմեյքերները առաջարկում են հետևյալ գործակիցները` "Ռոմայի" հաղթանակ` 1.8, ոչ ոքի` 3.2, "Շախտյորի" հաղթանակ` 3.7: Մեր կանխատեսումը. Առաջին հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 1:0: | |
|
Total comments: 1 | |
| |