Home » 2011 » Փետրվար » 21 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 5
16:36
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 5
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի "Լիոն"(Ֆրանսիա)-"Ռեալ Մադրիդ"(Իսպանիա) հանդիպումը:
Վիճակահանությունից հետո իսպանական Մադրիդի "Ռեալի" ղեկավարները և երկրպագուները, ամեն դեպքում, գոհ չմնացին. ստացան այն մրցակցին, որին ամենից քիչն էին ցանկանում: Հենց "Լիոնը" անցած խաղաշրջանում կանգնեց աստղային "Ռեալի" ճանապարհին, և մադրիդցիները հերթական անգամ չկարողացան անցնել 1/8 եզրափակիչը: Անցած խաղաշրջանից շատ բան է փոխվել, առաջին հերթին, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչն է արդեն իսկ լեգենդար Ժոզե Մոուրինյոն:
"Լիոն"-Ֆրանսիական ակումբը խմբային մրցաշարում հայտնվել էր միևնույն խմբում գերմանական "Շալկե 04"-ի հետ: Շատերի կարծիքով հենց ֆրանսիացիները պետք է դուրս գային առաջին հորիզոնականով, սակայն "Բենֆիկայից" և "Շալկեից" կրած պարտությունների արդյունքում թիմը դուրս եկավ երկրորդ հորիզոնականով: Նշեքն, որ Ֆրանսիայի առաջնությունում թիմն ընթանում է 4-րդ հորիզոնականում, սակայն առաջատար "Լիլին" զիջում է ընդամենը 4 միավորով:
"Ռեալ"-Մադրիդյան ակումբը այս մրցաշրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Ժոզե Մոուրինյոյի թիմն առաջնությունում ընթանում է երկրորդ հորիզոնականում` "Բարսային" զիջելով 5 միավորով: Սակայն "Ռեալը" շարունակում է ունենալ "Լա լիգան" հաղթելու լավ հնարավորություններ: Մադրիդյան ակումբի համար, սակայն, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: "Բարսելոնայից" կրած ցավալի պարտությունը կարծես թե մադրիդցիների կոկորդին լինի կանգնած: Եվ "Ռեալը" կարիք ունի ապացուցելու Եվրոպային, որ ինքն արդեն իսկ կարող է լուրջ հաջողությունների հասնել և ցույց տալու, որ "Լևանտեից" բացի թիմը կարող է հաղթել ավելի լուրջ մրցակիցների` տվյալ դեպքում` Օլիմպիկի "Լիոնին": Խմբային մրցաշարում Մոուրինյոյի տղաները խնդիրներ չունեցան և դուրս եկան առաջին հորիզոնականով: Որքան էլ ծիծաղելի հնչի, բայց մադրիդցիների միակ խնդիրը "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում կապված է կենտրոնական հարձակվողի հետ: Գոնսալո Իգուաինի վնասվածքը շատ խնդիրներ առաջացրեց, սակայն մադրիդցիները առայժմ այդ խնդիրները հաջողությամբ լուծում են` թեպետ ոչ կենտրոնական հարձակվողների միջոցով: Սակայն "Չեմպիոնների լիգան" հենց այն մրցաշարն է, որտեղ Բենզեմայի մեկ չիրականացրած պահը կարող է դուրս թողնել թիմին ակումբային ամենահեղինակավոր առաջնությունից: "Ռեալն", ամեն դեպքում, համարվում է զույգի հաղթողի գլխավոր հավակնորդը` և դա առաջին հերթին Կրիշտիանո Ռոնալդուի ֆանտաստիկ մարզավիճակի շնորհիվ է:
Այս հանդիպման համար բուքմեյքերները առաջարկում են հետևյալ գործակիցները` "Լիոնի" հաղթանակ` 4.2, ոչ ոքի` 3.35, "Ռեալի" հաղթանակ` 1,8:
Մեր կանխատեսումըԱռաջին հանդիպման հաշիվն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 1:2:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 708 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0