13:18 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 6 | |
Արդեն ավանդական դարձած բաժնում Ձեզ ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք "Կոպենհագեն"(Դանիա)-"Չելսի"(Անգլիա) հանդիպումը: "Կոպենհագեն"-Դանիական թիմը համարվում է "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆի ամենաթույլ ակումբներից մեկը: Սակայն այս հանդիպման ժամանակ դրա մասին ոչ մեկը չի հիշելու, նամանավանդ, որ առաջին հանդիպումը կայանում է դանիացիների խաղադաշտում: Սթեյլ Սոլբակենի սաներն ամուր թիմի տպավորություն թողեցին խմբային մրցաշարում` հատկապես սեփական հարկի տակ կայացած հանդիպումներում, որտեղ "Կոպենհագենն" անգամ ոչ-ոքի խաղաց կատալոնական "Բարսելոնայի" հետ: Ընդհանուր առմամբ` թիմն այնքան էլ դժվար ենթախմբում չէր հայտնվել. իր կարգի թիմերի դեմ ("Ռուբին" և "Պանատինայկոս") դանիական ակումբը լավ խաղաց և հայտնվեց այս գեր մրցաշարի 1/8 եզրափակչում: Վերջին տարիներին "Կոպենհագենը" հաճախ էր խաղում "Չեմպիոնների լիգայում", սակայն խմբային մրցաշարը հաջողվեց հաղթահարել միայն այս մրցաշրջանում: Դանիական թիմի առաջատարն է համարվում հայտնի ֆուտբոլիստ 33-ամյա դանիացի կիսապաշտպան Յեսպեր Գրոնկյաերը, ով նախկինում խաղացել է "արիստոկրատների" կազմում: Նա նշել է, որ "Չելսին" շատ դժվար հակառակորդ է, սակայն ամեն կերպ ինքը և իր խաղընկերները կփորձեն փոքրիկ հրաշք գործել և շարունակել պայքարը: Ավելացնենք, որ թիմը մեծ առավելությամբ գլխավորում է Դանիայի առաջնությունը: "Չելսի"-Ֆանտաստիկ մեկնարկած առաջնության մասին անգլիական գրանդի երկրպագուները, ամենայն հավանականությամբ, արդեն մոռացել են: "Չելսին" այժմ անգլիական "Պրեմիեր լիգայում" ընթանում է առաջնության 4-րդ հորիզոնականում` զիջելով առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" 12 միավորով: Նման բան վերջին տարիների ընթացքում չէր եղել: Նշենք, որ Անչելոտիի թիմը դուրս է մնացել անգլիական գավաթների խաղարկություններից, իսկ առաջնությունում այժմ թիմը իր առջև խնդիր է դրել մտնել լավագույն քառյակ: "Չեմպիոնների լիգան" հաղթելը կարող է փրկություն լինել "Չելսիի" և Անչելոտիի համար, ում օրերը Լոնդոնում կարծես թե հաշված են: Ամեն դեպքում, ցանկացած վիճակում գտնվող "Չելսին" մեծ վտանգ է ներկայացնում բոլոր թիմերի համար, միայն այն հանգամանքը, որ այս թիմում են խաղում Լեմպարդի և Դրոգբայի նման առաջին մեծության աստղեր, բավական է: Բուքմեյքերներն այս հանդիպմանը մասնակցող թիմերի համար առաջարկում են հետևյալ գործակիցները` "Կոպենհագենի" հաղթանակ` 4.6, ոչ ոքի` 3.3, "Չելսիի" հաղթանակ` 1.7: Մեր կանխատեսումը. Առաջին հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 0:1:
| |
|
Total comments: 0 | |