20:20 Չեխի ֆանտաստիկ սեյվը | |
Անգլիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղը երեկ ուշ երեկոյան կայացավ Լոնդոնում, որտեղ միմյանց հետ իրենց ուժերը չափեցին մայրաքաղաքային երկու ակումբներ՝ "Ֆուլհեմը" ու Լոնդոնի "Չելսին"։ Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, թեև մրցավարի ավելացրած ժամանակի վերջին` 93-րդ րոպեին "Ֆուլհեմը" 11 մետրանոցի իրավունք է ստացել, որը չկարողացավ անվրեպ իրացնել ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Դեմպսին. իր բարձրության վրա էր Պետեր Չեխը, ով ֆանտաստիկ ցատկ կատարեց և ետ մղեց գնդակը։ Նշենք, որ 11-մետրանոցի "մեղավորը" "կապույտների" նոր պաշտպան Դավիդ Լուիսն, ով իր տուգանային հրապարակի մատույցներում խախտեց խաղի կանոնները, սակայն հավելենք, որ Դավիդ Լուիսն ամենևին էլ չէր խախտել խաղի կանոները, այլ այդ 11-մետրանոցը գլխավոր մրցավարի "շատ փոքր" վրիպումն էր: Իսկ վերջում նշենք, որ "Չելսին" կրկին բաց թողեց "Տոտենհեմին" հավասարվելու հնարավորությունը և 45 միավորով շարունակում է Անգլիայի "Պրեմիեր լիգայում" ընթանալ 5-րդ հորիզոնականում։
| |
|
Total comments: 0 | |