19:52 Ցուցադրում ենք գեղեցիկ խաղ, սակայն պարտվում ենք | |
Ուղղակիորեն րոպեներ առաջ Կիպրոսի Լիմոսոլ քաղաքի "Ցիրիոն" մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ու Վրաստանի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական խաղը: Այս տարվա ընթացքում սա մեր թիմի առաջին խաղն էր, որի շնորհիվ մեր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող էր թիմին պատրաստել Ռուսաստանի դեմ մարտի 26-ին կայանալիք խաղին: Մեր ազգային ընտրանին թեև բավականին կոմբինացիոն ու գեղեցիկ խաղ ցուցադրեց, սակայն պարտվեց 1-2 հաշվով: Եվ առաջին խաղակեսում, և երկրորդում մեր թիմը գոլեր խփելու բազում հնարավորություններ ստացավ, սակայն այդպես էլ չկարողացավ խաղային ու տարածքային առավելությունը գոլերի վերածել. զգացնել էր տալիս մեր թիմի հիմնական հարձակվող Յուրա Մովսիսյանի պակասը: Հանդիպման 21-րդ րոպեին Վրաստանի հավաքականի հակագրոհի ժամանակ փորձառու Ալեքսանդր Իաշվիլին կարողացավ ավելի արագ գտնվել քան մեր դարպասապահ Գևորգ Կասպարովը և բացեց խաղի հաշիվը: Գոլից հետո խաղի պատկերը չփոխվեց. մերոնք գրոհում էին, իսկ վրացիները ողջ պաշտպանվում, առիթի դեպքում էլ հակագրոհներ ձեռնարկում: Մեր հավաքականի պաշտպանների անփութության պատճառով խաղի 33-րդ րոպեին Ժանո Անանիձեն մտավ մեր տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Իաշվիլիին, վերջինիս հարվածից հետո մեր պաշտպանը փրկեց թիմին` գնդակը դուրս հանելով դատարկ դարպասից, բայց վրա հասավ Սիրաձեն, և խաղի հաշիվը դարձավ 2-0 հօգուտ վրացիների: Ողջ երկրորդ խաղակեսն էլ անցավ մեր թիմի խաղային առավելությամբ, սակայն կրկին զգացվում էր, որ մեր թիմին հարկավոր է վերջին հարված կատարող ֆուտբոլիստ: Այնուամենայնիվ, խաղի 65-րդ րոպեին մեր խաղացողի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար, Վրաստանի հավաքականի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, իսկ Էդգար Մանուչարյանը չվրիպեց` խաղի հաշիվը դարձնելով 1-2 հօգուտ մեր հարևանների: Խաղի մնացած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստներին ոչինչ անել չհաջողվեց, թեև նրանք մի քանի անգամ կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը: Հ.Գ. Վրացիների հետ խաղը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր հավաքականը կարողանում է ֆուտբոլ խաղալ, պահեր ստեղծել, սակայն կա այդ պահերն իրացնելու խնդիր: Նման խնդիրը լուծելի է, եթե խաղադաշտում է գտնվում Յուրա Մովսիսյանը, սակայն թիմը պետք է կարողանա խաղալ նաև առանց Յուրայի, քանի որ ինչպես այս անգամ, այնպես էլ հաջորդ խաղերում մեր հիմնական հարձակվողը կարող է վնասվածք ունենալ: Համոզված ենք, որ Մինասյանը, անշուշտ, այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ տանում, քանի որ ռուսների հետ նման խաղ ցուցադրել ու արդյունքի չհասնել իսկական ողբերգություն կարող է լինել մեր երիտասարդ խաղացողների համար: Հարկ ենք համարում նշել նաև, որ զգալիորեն պետք է իրենց խաղը բարելավեն մեր թիմի պաշտպանները, որոնց խծաղն այսօր մեղմ ասած գոհացնող չի կարելի անվանել: | |
|
Total comments: 0 | |