20:24 Ձմեռային առաջնության ականատես չենք լինի | |
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը բրիտանական Sky Sports լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կրկին անդրադարձել է 2022թ. Քաթարում կազմակերպվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և խաղերի անցկացման ժամկետներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլային մի շարք չինովնիկներ ու մասնագետներ քննարկում էին ծավալել այն կապակցությամբ, որ աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ձմռանը, քանի որ Քաթարում ամռանը բավականին շոգ եղանակ է լինում. օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +50°C-ի: Այս խնդրին ՖԻՖԱ-ի նախագահը սկզբնական շրջանում համաձայնություն էր տալիս, սակայն այսօր այլ բան է ասել բրիտանական գործակալությանը. "Ես ոչ մեկի հետևից չեմ վազում և աշխատում եմ ոչ թե ինչ-որ մարդկանց գոհացնելու համար: Գալիք առաջնության մանրամասները դեռևս չեմ կարող հանրային դարձնել, սակայն կարող եմ հավաստիացնել, որ 2022թ. աշխարհի առաջնության բոլոր 64 խաղերն էլ կայանալու են ամռանը ու միմիայն Քաթարում":
| |
|
Total comments: 0 | |