Home » 2011 » Փետրվար » 8 » Դաննի. "Ռոնալդուն լավագույնն է"
14:13
Դաննի. "Ռոնալդուն լավագույնն է"
Ռուսական "Զենիթի" ու Պորտուգալիայի հավաքականի խաղացող Դաննին Արգենտիանայի հետ ընկերական խաղից առաջ համեմատել է իր համերկրացի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուին ու Արգենտինայի հավաքականի գերաստղ Լեո Մեսսիին: Անգլիական Records կայքին տված հարցազրույցում պիտեր- յան ակումբի խաղացողը հետևյալ կարծիքն է արտահայտել. "Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Սրա շնորհիվ մենք կփորձենք մեր ուժերը նախքան "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլի առաջիկա հանդիպումը: Արգենտինան հիասքանչ մրցակից է, գրեթե իդեալական տարբերակ ընկերական խաղերի համար: Շվեյցարիայում կայանալիք այս հանդիպմանը մենք շատ լուրջ ենք մոտեցել ու կանաչ խաղադաշտ ենք դուրս գալու միմիայն հաղթանակի համար: Արգենտինացիների կազմում աշխարհի ամենաուժեղ խաղացողներն են ընդգրկված, որոնք հանդես են գալիս եվրոպական ուժեղագույն ակումբներում: Ռոնալդուի ու Մեսսի դիմակայությունը հավաքակականների մակարդակով մի իսկական ներկայացում է խոստանում մարզասերներին: Այդ երկուսն էլ աշխար- հում այսօր լավագույններն են, թեև ինձ համար Ռոնալդուն ավելի լավ է խաղում, ունի հզոր տեխնիկա ու անկոտրում բնավորություն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0