Home » 2011 » Փետրվար » 14 » Դե Ռոսսին կարող է դառնալ Ալոնսոյի գործընկերը
22:49
Դե Ռոսսին կարող է դառնալ Ալոնսոյի գործընկերը
Մադրիդյան "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել իր թիմի կենտրոնական գոտին, որպեսզի "սերուցքայինների" հենակետային Խաբի Ալոնսոն մի փոքր ավելի հանգիստ զգա իրեն: Ինչպես հայտնում է իսպանական AS օրաթերթը, "Արքայական ակումբի" ղեկավարությունն Ալոնսոյին համարժեք գործընկեր է դիտարկում հռոմեական "Ռոմայի" կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին:
Ըստ նախնական տեղեկատվությունների` "Ռեալն" արդեն սկսել է բանակցություններ վարել իտալական թիմի հետ և խաղացողի համար առաջարկում է մոտ 35 մլն եվրո:
Հարկ ենք համարում նշել, որ դե Ռոսսիի հետ "Ռոման" գործող պայմանագիր ունի մինչև 2012թ.:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hayk | Rating: 3.0/2
Total comments: 1