Home » 2011 » Փետրվար » 2 » Դեկուն գովերգում է իր նախկին ակումբին
22:57
Դեկուն գովերգում է իր նախկին ակումբին

Իսպանական "Բարսելոնայի" բրազիլացի նախկին կիսապաշտպան Դեկուն, ով այս պահին ելույթ է ունենում բրազիլական "Ֆլումինենսեում", գովերգել է կատալոնական ակումբին, նշել, որ "կապտանռնագույնների" ցուցադրած ֆուտբոլով միմիայն հիանալ կարելի է. "Կարծում եմ` Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան" գերազանցում է այն թիմին, որում ես էի ելույթ ունենում: Խնդիրն այն է, որ այն ժամանակ մեր կազմում կար 11 խաղացող հիմնական կազմից, իսկ մյուսները նրանց զիջում էին: Հիմա Գվարդիոլայի տրամադրության տակ ավելի շատ համապատասխան ֆուտբոլիստներ կան, այնպես որ խաղի կառուցման հնարավորություններն են ավելի շատ":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0