Home » 2011 » Փետրվար » 26 » Դել Պյերոյին փողը չի հետաքրքրում
12:38
Դել Պյերոյին փողը չի հետաքրքրում
Թուրինի "Յուվենթուսի" և իտալական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պյերոն` "Յուվենթուսի" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց "Յուվենտուսում": Վերջին շրջանում իտալական ԶԼՄ-ները գրում էին այն մասին` իբր դել Պյերոն նոր պայմանագիր ստորագրելու համար բարձր վարձատրություն է պահանջում, իսկ թիմի ղեկավարությունը ցանկություն չունի նրա հետ պայմանագիր ստորագրել. "Ես կարդացել եմ, թե ինչ են իմ մասին գրում, և դա շատ վիրավորական է: Ես միշտ նվիրված եմ եղել իմ ակումբին և երկրպագուներին: Փողն ինձ համար ամենևին էլ կարևոր չէ, ես ժամանակին կարող էի շատ ավելի բարձր գումարով տեղափոխվել այլ ակումբ, սակայն, ինձ դա ուղղակիորեն չի հետաքրքրում: Այդ պատճառով ես ցանկանում եմ իմ վերջին պայմանագիրը ստորագրել  ինձ հարազատ "Յուվենթուսի" հետ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0