Home » 2011 » Փետրվար » 24 » Դի Մարիան չի հասկանում, թե ինչի համար են պետք լրացուցիչ մրցավարները, եթե չեն նկատում խախտուները
23:02
Դի Մարիան չի հասկանում, թե ինչի համար են պետք լրացուցիչ մրցավարները, եթե չեն նկատում խախտուները
Իսպանական գրանդ Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական "Լիոնի" հետ կայացած առաջին հանդիպումից հետո, որն ավարտվել է 1:1 հաշվով, խոստովանել է, որ ինքը շատ է տխրել, որ "Արքայական ակումբը" հանդիպման վերջին րոպեներին ձեռքից բաց է թողել այդքան կարևոր և սպասելի հաղթանակը: Մադրիդամ AS պարբերականը մեջբերում է արգենտինացի կիսապաշպանի խոսքերը. "Մենք շատ ջանք ենք գործադրել դրական արդյունքի հասնելու համար։ Ափսոս, որ վերջում բաց ձեռքից թողեցինք հաղթանակը։ Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա ամեն ինչ էլ պատահում է։ Բայց ես չեմ հասկանում, ինչի համար են լրացուցիչ մրցավարները, եթե չեն նկատում ակնհայտ խախտումները։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0