18:47 Դոմինգեսին կրկին տուգանել են | |
Ինչպես հաղորդում է Superdeporte.es լրատվական կայքը, իսպանական "Վալենսիայի" հարձակվող Ալեխանդրո Դոմինգեսը կրկին կարգապահական խնդիրներ ունի իր ակումբի հետ: Այն բանից հետո, երբ Դոմինգեսը խիխոնյան "Սպորտինգի" հետ խաղի 55-րդ րոպեին փոխարինվեց, արգենտինացին շատ կտրուկ է արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Ուիան Էմերիի մասին: Այս պատահարից հետո "չղջիկների" գլխավոր մարզիչն առանձնազրույց է ունեցել ռուսական "Ռուբինի" նախկին հարձակվողի հետ ու նրան պարտադրել հրապարակավ ներողություն խնդրել ակումբի խաղացողներից, հասարակ աշխատա-կիցներից ու երկրպագուներից: Ավելին` Դոմինգեսը թիմային կարգուկանոնը խախտելու համար տուգանվել է 6 հազար եվրոյով:
| |
|
Total comments: 0 | |