Home » 2011 » Փետրվար » 12 » Դոն Ֆաբիոն իր պաշտոնից կհեռանա 2012թ.-ին
17:00
Դոն Ֆաբիոն իր պաշտոնից կհեռանա 2012թ.-ին
Անգլիական The Sun պարբերականը տեղեկացնում է, որ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր պաշտոնից կհեռանա 2012թ.-ին: Պարբերականը տեղեկացնում է նաև, որ նույնիսկ եթե Անգլիայի ընտրանին դառնա Եվրո-2012-ի չեմպիոն, իտալացի մասնագետը չի մնա ընտրանու ղեկին, քանի որ հենց այդ տարի է ավարտվելու պայմանագիրն Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այս առիթով Կապելլոն ասել է, որ դրանից հետո նա ցանկանում է վայելել թոշակառուի հանգիստ կյանքը, քանի որ 2012թ.-ին կլրանա դոն Ֆաբիոյի 66 ամյակը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնշտեյնը պարբերականին ասել է, որ ինքը դեռ չի սկսել նոր մարզչի վորոնումները, բայց այն, որ Անգլիայի ընտրանու հաջորդ գլխավոր մարզիչը լինելու է անգլիացի, Դևիդի խոսքերով հաստատ բան է: Նրա կարծիքով Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն է, ում գլխավորությամբ Անգլիայի "Պրեմիեր լիգայի" այս մրցաշրջանում հիանալի է հանդես գալիս  հոթսպուրյան ակումբը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0