Home » 2011 » Փետրվար » 17 » Դոնեցկյան "հանքափորները" հաղթեցին հռոմեական"գայլերին"
11:01
Դոնեցկյան "հանքափորները" հաղթեցին հռոմեական"գայլերին"
 Ուկրաինական "Շախտյորի" հաղթարշավը Չեմպիոնների լիգայում կարծես թե շարունակական բնույթ է դառ- նում: Ուկրաինայի առաջնության անցած տարվա չեմպիոնը, որի կազմում ելույթ են ունենում բազմաթիվ տաղանդավոր ու երիտասարդ ֆուտբոլիստներ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում "Շախտյորում" է խաղում Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով "Ռոմայի" հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ թիմի հիմնական կազմում` կատարելով երկրորդ հենակետային կիսապաշտպանի պարտականությունները:
Հռոմի "Օլիմպիական" մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ դիտարժան պայքարում, հատկապես հետաքրքիր ստացվեց առաջին խաղակեսը. խաղի հաշիվը բացվեց 28-րդ րոպեին, երբ Ջուզեպպե Պերոտայի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ "հանքափորների" պաշտպան Ռացին և հայտնվեց Պյատովի պաշտպանած դարպասում: Ժամացույցի վայրկենաչափի սլածը չէր հասցրել մեկ լիարժեք պտույտ կատարել, երբ բրազիլացի Ժադսոնը հեռահար հարվածով խոցեց Դոնիի պաշտպանած դարպասը` խփելով պատասխան գնդակը: Խաղի 36-րդ րոպեին "Շախտյորի" բրազիլացի երիտասարդ  կիսապաշտպան Դուգլաս Կոշտան գեղեցիկ հարվածով արդեն առաջ մղեցիր թիմին : Ռանյերիի "Ռոման" հայտնվեց շոկային իրավիճակի մեջ, որից շատ լավ օգտվեցին Լուչեսկուի սաները` մինչև ընդմիջում ևս մեկ անգամ գրավելով Դոնիի պաշտպանած դարպասը. հանդիպան 41-րդ րոպեին "գայլերի" նորվեգացի պաշտպան Ռիսեն պարզ իրավիճակում ընկավ, կորցրեց գնդակը, որը բաժին ընկավ Կոշտային, վերջինս այն ուղարկեց Լուիս Ադրիանոյին, ով էլ սառնասրտորեն գրավեց "Ռոմայի" դարպասը:
Երկրորդ խաղակեսը Ռանյերիի սաներն անցկացրին մի փոքր վերելքով, և հանդիպման 61-րդ րոպեն "գայլ" Ժերեմի Մենեսը հեռահար հարվածով գեղեցիկ գոլ խփեց` վերականգնելով խաղի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը, թեպետ դարպասի նոր գրավում այս խաղում այլևս չարձանագրվեց. կամ երկու թիմերի հարձակվողներն էին նպաստավոր դիրքերից շեղ հարվածում, կամ պաշտպաններն էին ավելի արագ կողմնորոշվում:
Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով հօգուտ "հանքափորների", որոնք էլ այժմ լավ շանսեր ունեն հաջորդ փուլ դուրս գալու համար:
Խաղի հերոսը. ուղղակի հիասքանչ հանդիպում անցկացրեց դոնեցկյան թիմի խաղացող Ժանդսոնը: Թեև առաջին խաղակեսում դաշտում լավագույնը Ժադսոնի խաղընկեր ու հայրենակից Դուգլաս Կոշտան էր, բայց ողջ հանդիպման կտրվածքով խաղի լավագույն ֆուտբոլիստ կարելի է համարել Ժադսոնին. տղան խաղադաշտում գրեթե ամենուր հայտնվում էր, կատարում փոխանցումներ, խլում գնդակներ: Եթե Կոշտան ամբողջ խաղին մասնակցեր, գուցե և նա դառնար լավագույնը, բայց մեր կարծիքով Ժադսոնը երեկ ուղղակի փայլեց:
Հ.Գ. Հենրիխ Մխիթարյանը Լուչեսկուի թիմի մեկնարկային կազմում էր և միայն փոխարինվեց խաղի 78-րդ րոպեին: Հենրիխը ողջ խաղի ընթացքում միայն մի անգամ աչքի ընկնելու հնարավորություն ունեցավ, բայց նրա հարվածը շեղ ստացվեց, ամեն դեպքում մեր երիտասարդ խաղացողը գերազանց կատարեց իր պարտականությունները:

Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0