Home » 2011 » Փետրվար » 17 » Էրնանդեսը զինված կողոպուտի զոհ է դարձել
15:36
Էրնանդեսը զինված կողոպուտի զոհ է դարձել
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ կողոպուտի է ենթարկվել իտալական "Պալերմոյի" հարձակվող Աբել Էրնանդեսը։ Պարբերականն իր այսօրվա համարում նշում է, որ 20-ամյա ուրուգվայցու վրա հարձակվել է մի մարդ, որը պահանջել է, որպեսզի ֆուտբոլիստը տա  ժամացույցը և  նրան ուղեկցող կնոջ  ականջօղերը։ Միջադեպից անմիջապես հետո Էրնանդեսը դիմել է իտալական ոստիկանությանը։ Իսկ ավելի ուշ ուրուգվայցի հարձակվողի անձնական գործակալ Վիչենցի դ'Իպոլիտոն հանդիպում է ունեցել լրագրողների հետ և իր խոսքում նշել է. "Ես խոսել եմ ֆուտբոլիստի հետ, նա վախեցած է։ Բայց նա չի լքի "Պալերմոն"։ Նա մարզումից հետո իր ավտոմեքենայով վերադառնում էր տուն։ Նրա կողքից մոտոցիկլ էր ընթանում, որի վարորդը փորձում էր ավտովթար սարքել։ Աբելը դուրս է եկել իր մեքենայից, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահել։ Մեքենա վերադառնալուց հետո էլ կողոպտիչը հարձակվել է նրա վրա, և  իր ատրճանակը դրել  Աբելի բերանի մեջ։ Էրնանդեսը շատ վախեցած էր, բայց այժմ արդեն հանգստացել է և հիմա նա իր ընտանիքի հետ է"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1