Home » 2011 » Փետրվար » 8 » Էշլի Քոուլը` Անգլիայի հավաքականի լավագույն խաղացող
14:34
Էշլի Քոուլը` Անգլիայի հավաքականի լավագույն խաղացող
Անգլիայի ֆուտբոլային ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում այսօր ավարտվել է "Անգլիայի ազգային հավաքականի 2010թ. լավագույն խաղացող"  մրցանակի օնլայն քվեարկությունը: Ամենից շատ ձայն հավաքել է Լոնդոնի "Չելսիի" պաշտպան Էշլի Քոուլը` դառնալով Անգլիայի հավաքականի 2010թ. լավագույն խաղացողը: Երկրորդ հորիզոնականում "Լիվերպուլի" կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն է, իսկ ահա երրորդ հորիզոնականը գրավել է "Մանչեսթեր Սիթին" ներկայացնող Ադամ Ջոնսոնը:
Հավելենք, որ 2010թ. ընթացքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն օգտագործել է 44 ֆուտբոլիստների:
Վերջում էլ հիշեցնենք, որ խաղացողների օնլայն քվերակությունն առաջին անգամ սկսվել է կիրառվել 2003թ. սկսած, իսկ քվեարկությանն էլ կարող է մասնակ- ցել ցանկացած անգլիացի երկրպագու:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0