Home » 2011 » Փետրվար » 6 » Երկրպագուներ, տոմսերը դեռ չեն էլ վաճառվում
22:14
Երկրպագուներ, տոմսերը դեռ չեն էլ վաճառվում

Երեկ մեր կայքում տեղադրել էինք ռուսական "Советский Спорт" պարբերականին տված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որտեղ նա ռուս լրագրողին ասել էր, թե "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլի Հայաստան–Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Այդ նորությունը մեծ արձագանք էր ստացել, քանի որ  բոլոր երկրպագուներին էլ հայտնի է. տոմսերի վաճառքը դեռ չի սկսվել:

Եվ ահա ՀՖՖ մամուլի քարտուղարությունից պաշտոնապես տեղեկացնում են, որ ռուսական թերթի լրագրողը սխալ է հասկացել: ՀՖՖ նախագահն ասել է, որ ռուսներին հասնում է տոմսերի տասը տոկոսը, իսկ լրագրողն էլ մտածել է, թե մնացած տոմսերն արդեն վաճառվել են:

Հավելենք, որ Հայաստան–Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի "Հանրապետական" մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 15 հա- զար հանդիսատեսի:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 476 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0