Home » 2011 » Փետրվար » 6 » Եվրոպական փոքրիկ անդրադարձ
22:50
Եվրոպական փոքրիկ անդրադարձ
****Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի այսօր կայանալիք "Համբուրգ"-"Սանկտ Պաուլի" սկզբունքային մրցամարտը հետաձգվել է, քանի որ երեկվանից Համբուրգ քաղաքում հորդառատ անձրև է տեղում: Հավելենք, որ հանդիպման նոր օրը կորոշվի հաջորդ շաբաթվա սկզբում:
****Մադրիդյան "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն երեկ կայացած "Բարսելոնայի" խաղի ժամանակ շատ լուրջ վնասվածք է ստա- ցել, որի պատճառով հնարավոր է բաց թողնի մրցաշրջանի մնացած մասը: Վնասվածքի լրջության մանրամասները դեռևս հայտնի չեն:
****Անգլիական "Վեսթ Հեմի" հարավաֆրիկացի հարձակվող Բեննի Մաքքարթին ակումբի ղեկավարության կողմից տուգանվել է ավելորդ քաշ հավաքելու համար: Տուգանքի արժեքը մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0