Երեկ Եվրոպայում կայացած ֆուտբոլային խաղերը հատկանշական էին նրանով, որ սահմանվեցին մի քանի պատմական ռեկորդներ: Անդրադառնանք դրանց.
1. "Նյուքասլը" դարձավ առաջին թիմը Պրեմիեր լիգայի պատմության մեջ, որը մրցակցի 4 գոլի առավելությունը չեզոքացրեց:
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի "Նյուքասլ"-"Արսենալ" (հանդիպումն ավարտվել է գոլառատ 4-4 հաշվով) խաղում սահմանվեց լիգայի բացարձակ
ռեկորդ: "Կանոնիրները", արդեն 10-րդ րոպեին 3-0 հաղթում էին , առաջին կեսը ավարտեցին
4-0 հաշվով: Բայց ընդմիջումից հետո սեփական հարկի տակ խաղացող "կաչաղակները» կարողացան ֆանտաստիկ վերջաբան կազմակերպել` 4 գոլ խփելով 68-88-րդ րոպեների ընթացքում:
2. "Բարսելոնան" գերազանցեց Դի Ստեֆանոյի "Ռեալի" պատմական ռեկորդը:
Իսպանական "Լա Լիգայի" 22-րդ տուրում կատալոնական "Բարսան" 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի "Ատլետիկոյի" դարպասը: Սա կատալոնացիների 16-րդ անընդմեջ հաղթանակն էր, որն
արդեն իսկ գերազանցում է Դի Ստեֆանոյի ժամանակների "Ռեալի" ռեկորդը, որը 1960-61թթ.
մրցաշրջանում անընդմեջ 15 խաղ էր հաղթել:
3. "Մանչեսթեր Յունայթեդի» 30-խաղյա անպարտելի շարքն ավարտվեց:
Կրկին Անգլիա գնանք. "Յունայթեդը" 1-2 հաշվով պարտվեց "Վուլվերհեմփթոնին" վերջինիս դաշտում: Սա "կարմիր սատանաների" առաջին պարտությունն էր
2010 թ. ապրիլին "Չելսիից" կրած պարտությունից հետո: Բացի այդ "Վուլվերհեմփթոնը" դարձավ առաջին թիմը, որն այս մրցաշրջանում սեփական դաշտում
հաղթել է և´ "Յունայթեդին", և´ "Չելսիին":
4. "Լևանտեն" իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց "Վիլյառեալին":
Դարձյալ Իսպանիայում ենք. "Լևանտեն»" 1-0 հաշվով հաղթեց առաջնության
առաջատարներից մեկին` "Վիլյառեալին": Սա թիմի պատմության մեջ առաջին
հաղթանակն էր "դեղին սուզանավների" նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփվել է խաղի 48-րդ
րոպեին Վալդո Լոպեսի կողմից: Հղումը` TotalFootball.am կայքին
|