Home » 2011 » Փետրվար » 1 » Եվս մի քանի տրանսֆերների մասին
12:20
Եվս մի քանի տրանսֆերների մասին
Այս օրերին ողջ ֆուտբոլային հասարակությանը հետաքրքրում է միայն ձմեռային տրանսֆերային պատուհանը, որը փակվեց այսօր ուշ երեկոյան, բայց գրանցեց մի շարք հետաքրքիր տեղափոխություններ: Անդրադառնանք դրանց:
****Իտալական "Կատանիայի" առաջատար հարձակվող Ջուզեպպե Մասկարան տեղափոխվել է "Նապոլի": Գործարքի մանրամասնությունների մասին ոչ մի խոսք չի հաղորդվում: Հիշեցնենք, որ 2009թ. հունիսի 6-ին Հս. Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ Մասկարան իր դեբյուտն է նշել Իտալիայի ազգային հավաքականի կազմում` զույգ կազմելով Ռոսսի ու Պացցինիի հետ: Հավելենք, որ 31-ամյա Մասկարան սկսած 2005թ. "Կատանիայի" կազմում մասնակցել է 160 հանդիպման և դարձել 46 գոլի հեղինակ:
****Լոնդոնյան "Տոտենհեմի" մեքսիկացի հարձակվող Ջովանի դոս Սանթոսը տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխվել է իսպանական "Ռասինգ": Տրանսֆերային գործարքի մանրամասները հայտնի չեն:
****Պորտուգալիայի բրազիլացի հպատակ Լիեդսոնը, ով արդեն մի քանի տարի շարունակ խաղում էր պորտուգալական "Սպորտինգում", այսուհետ իր մրցելույթները կշարունակի պատմական հայրենիքում` Բրազիլիայում: Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Լիեդսոնը հանդես է գալու "Կորինտիանս" ակումբում:
****Իտալական "Ֆիորենտինայի" բրազիլացի պաշտպան Ֆելիպե Դիաս դա Սիլվան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարային հիմունքներով հանդես կգա "Չեզենայում": Այս մասին որոշակի տեղեկություններ է հաղորդել Football Italia ռադիոկայանը: Տեղափոխության հիմնական պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ բրազիլացին քիչ ժամանակ է ստանում խաղալու համար. այս մրցաշրջանում Ֆելիպեն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման:
****Goal.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ Թուրինի "Յուվենթուսը" և "Պարման" Ամաուրիի տրանսֆերի շուրջ վերջնական համաձայնության են եկել, որի շնորհիվ էլ բրազիլացին մինչև այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա պարմեզանյան ակումբում: Կնքված հաձայնագրում կա մի կետ, ըստ որի` մրցաշրջանի ավարտից հետո "Պարման" կարող է մատչելի գնով ձեռք բերել Ամաուրիի ամբողջական տրանսֆերը:
****Ինչպես նշում է Sky Sports լրատվական գործակալությունը, կորցնելով Ամաուրիին` "Յուվենթուսը" հաշված ժամերի ընթացքում կարողացել է ձեռք բերել "Կալյարիի" հարձակվող Ալեսանդրո Մատրիին, ով Թուրինում հանդես կգա վարձավճարային հիմունքներով: Հավելենք, որ "Յուվենթուսը" հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտից հետո 15 մլն եվրոյով գնելու 26-ամյա տաղանդավոր ռմբարկուին, ով այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 11 գոլի հեղինակ:
****Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, "Սարագոսան" պայմանագիր է ստորագրել պարագվայցի պաշտպան Պաուլո դա Սիլվայի հետ, ով հանդես էր գալիս անգլիական "Սանդեռլենդում": Խաղացողի հետ 2.5 տարվա պայմանագիր է կնքվել: Հիշեցնենք, որ դա Սիլվան անգլիական Պրեմիեր լիգայում այս տարի մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման:
****Հոլանդական "ԱԶ-Ալկմարի" բրազիլացի հարձակվող Ժոնաթասը համալրել է իտալական "Բրեշիան": Հիշեցնենք, որ 21-ամյա բրազիլացին հոլանդական թիմում խաղում է 2008թ. և համարվում է բրազիլական "Կրուզեյրո" ակումբի սան:
****Անգլիական "Հալլ Սիթին" ամբողջությամբ գնել է "Մանչեսթեր Յունայթեդին" պատկանող 19-ամյա հարձակվող Կամերոն Սթյուարտի տրանսֆերը: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի սկզբից Սթյուարտը հանդես էր գալիս "Հալլում" վարձավճարով: Այս ինֆորմացիան մեզ է փոխանցել "Մանչեսթեր Յունայթեդ" ակումբի պաշտոնական կայքը:
****Գելզենկիրխենյան "Շալկե 04" ակումբի հերթական ձեռբերումն է դարձել Իրանի ազգային հավաքականի հարձակվող Ալի Քարիմիին, ով հայտնի է "Բավարիայում" ունեցած իր ելույթներով: Խաղացողի հետ 6-ամսյա պայմանագիր է կնքվել: Հավելենք, որ 32-ամյա Քարիմին Իրանի ազգային ընտրանու կազմում մասնակցել է 112 հանդիպման` դառնալով 36 գոլի հեղինակ:
****Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, "Լևանտե" ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է "Վիլյառեալի" էկվադորցի կիսապաշտպան Ջեֆերսոն Մոնտերոյին: Հավելենք, որ 21-ամյա էկվադորցի իր ազգային ընտրանու կազմում արդեն 13 հանդիպման է մասնակցել, սակայն նույնը չի կարելի ասել "Վիլյառեալում" ունեցած  նրա ելույթների մասին: Այս մրցաշրջանում տղան մասնակցել է ընդամենը 9 հանդիպման` մեծավ մասամբ փոխարինման դուրս գալով:
****Իսպանական "Վիլյառեալն" էլ ձեռք է բերել գանացի կիսապաշտպան Մուբարակոմ Վակասոյին: 20-ամյա խաղացողը "Դեղին սուզանավերի" շարքերն է տեղափոխվել իսպանական երկրորդ լիգան ներկայացնող "Էլչե" ակումբից: Հավելենք, որ խաղացողի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել:
****Մադրիդի "Ռեալի" երիտասարդ պաշտպան Դավիդ Մաթեոսն իր հետագա կարիերան կշարունակի հունական "ԱԷԿ" ակումբում, որի կազմում հանդես կգա վարձավճարային հիմունքներով: Հավելենք, որ 23-ամյա խաղացողն ամռանը հաստատ վերադառնալու է "Ռեալ", քանի որ հունական կողմը հնարավորություն չունի վարձավճարից հետո գնելու խաղացողին:

****Գերմանական "Բայերի" 26-ամյա հարձակվող Պատրիկ Հելմեսը տեղափոխվել է "Վոլֆսբուրգ": Խաղացողի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ Հելմեսը "Բայերի" կազմում այս տարի մասնակցել է 11 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: 26-ամյա խաղացողն իր հաշվին ունի նաև 13 հանդիպում և 2 գոլ Գերմանիայի հավաքականի կազմում:
****Մյունխենգլադբախյան "Բորուսիայի" 23-ամյա Մայքլ Բրեդլին տեղափոխվել է բիրմինհեմյան "Ասթոն Վիլա": Ամերիկացին Անգլիայում հանդես կգա մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարային տարբերակով, սակայն "Վիլան" հնարավորութուն ունի գնելու խաղացողի ողջ տրանսֆերը: Հավելենք, որ Բրեդլին այս տարի "Բորուսիայի" կազմում մասնակցել է 19 հանդիպման և խփել 3 գնդակ:
****Գերմանական "Շտուտգարտը" մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է դորտմունդյան "Բորուսիայի" 29-ամյա կիսապաշտպան Տամաշա Հայնալին: Հունգարիայի հավաքականում 37 հանդիպում անցկացրած Հայնալն այս մրցաշրջանում երբեք չի հայտվել խաղադաշտում:
****Իտալական "Կատանիան" պայմանագրեր է կնքել "Չեզենայի" խաղացող Էզեքուել Սկելոտտոյի ու ֆրանսիական "Սենտ-Էտյենի" խաղացող Գոնսալո Բարխեսսիոյի հետ: Այս երկու խաղացողներն էլ մեծ ունիվերսալներ են. կարող են խաղալ և կիսապաշտպանությունում, և պաշտպանությունում:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0