Home » 2011 » Փետրվար » 12 » Ֆաբրեգասն այլևս չի հետաքրքրում "Բարսելոնային"
21:44
Ֆաբրեգասն այլևս չի հետաքրքրում "Բարսելոնային"
Կատալոնական "Բարսելոնայի" սպորտային տնօրեն Ռաուլ Սանլեխին այսօր Sky Sports անգլիական սպորտային պորտալին տված հարցազրույցում նշել է, որ այսուհետ "կապտանռնագույներին" չի հետաքրքրում Լոնդոնի "Արսենալի" իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը. "Ֆաբրեգասը կատալոնացի է ու հոյակապ ֆուտբոլիստ: Նա "Բարսելոնա" ակումբի սան է, ու մեզ համար մեծ երջանկություն կլինի մեր երկրում հյուրընկալելու նրա "Արսենալին" (հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում Վենգերի թիմը խաղալու է Գվարդիոլայի սաների դեմ): Նրա տրանսֆերի մասին այլևս չարժե խոսել, քանի որ ի տարբերություն անցած տարվա, այսօր մենք այլևս չենք հետաքրքրվում նրա ծառայություններով: Մեր ունեցած տվյալների համաձայն Սեսկը չի ցանկանում լքել Վենգերին` իր երկրորդ հորը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0