12:11 Ֆաբրեգասը մի քանի հանդիպում բաց կթողնի | |
Լոնդոնի "Արսենալի" ավագ Սեսկ Ֆաբրեգասը վերջերս ստացած վնասվածքի պատճառով մի քանի խաղ բաց կթողնի: Լոնդոնցիների պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Վենգերը ասել է. "Երեկ Ֆաբրեգասը հետազոտություն անցավ թիմի մարզաբազայում, և պարզվեց, որ Սեսկը բաց կթողնի մեկ կամ երկու հանդիպում: Անկասկած, ես, թիմն ու Սեսկը հիասթափված ենք, սակայն իրավիճակը կարող էր ավելի դժվար լինել: Մնում է հուսալ, որ մեր ավագը կարող է մասնակցել "Բարսելոնայի" դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան կարևորագույն հանդիպմանը":
| |
|
Total comments: 0 | |