Home » 2011 » Փետրվար » 16 » Ֆելիքս Մագաթը գոհ է մնացել իր թիմի խաղից
22:27
Ֆելիքս Մագաթը գոհ է մնացել իր թիմի խաղից
Գելզենկիրխենյան "Շալկե 04"-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը իսպանական "Վալենսիայի" հետ խաղից հետո առանձնացրել է Ռաուլի ռմբարկուական հատկանիշները. վերջինս  հավասարեցրել էր  խաղի հաշիվը և  գերմանացիներին պարգևել շատ ձեռնտու ոչ-ոքի։
Մագաթի խոսքերը մեջբերել է ռուսական soccer.ru ֆուտբոլային կայքը. "Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և արժանի էինք այդ ոչ-ոքիին։ Մենք մի քիչ անփույթ վերաբերվեցինք ստեղծված պահերին, հակառակ դեպքում կարող էինք մի քանի գոլ ևս խփել։ "Չեմպիոնների լիգայի" արտագնա հանդիպումների ժամանակ չի կարելի խուսափել այն բանից, որ հակառակորդը կփորձի ստեղծել մի քանի գոլային պահեր, սակայն "Վալենսիային" այս հանդիպմանը դա այդքան էլ չհաջողվեց անել։ Այնուամենայնիվ, "Վալենսիան" խփեց իր գոլը` ճեղքելով մեր պաշտպանությունը։  Ռաուլի գոլը երջանիկ պատահականություն չէր։ Նա հիանալի ռմբարկու է, ինչը և ապացուցվում է իր ցուցադրած խաղով։ Պաշտպանը ստիպված եղավ շատ վազել նրա ետևից, և Ռաուլը գիտեր այդ մասին։ Նա հասկանում էր, թե որ կողմ պետք է գնար, որպեսզի կարողանար խոցել դարպասը։ Հատկապես նրան գեղեցկացնում է այն, որ ֆուտբոլիստը աշխատում է նաև իր խաղընկերների հետ։ Մենք առջևում միմյանց հետ դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Այժմ տանը կընդունենք թիմին, որը արագ ֆուտբոլի սիրահար է։ Պատասխան հանդիպման ժամանակ մենք կփորձենք ոչ միայն պաշտպանվենք, այլև հակագրոհներ անել և անընդհատ ձգտել դեպի մրցակցի տարպասը"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0