21:10 Ֆերգյուսոնը գոհ է Ռունիից | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր
Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ իրեն չի զարմացրել Ուեյն Ռունիի արդյունավետ խաղը "Ասթոն
Վիլայի" հետ տնային հանդիպման ժամանակ:
Sky Sports լրատվական գործակալության լրագրողի հետ զրույցի ժամանակ շատլանդացին ասել է. "Ռունին խաղային մեծ ախորժակ ունի, բոլորը պետք է հիշեն այդ մասին: Նա մեծ ծանրաբեռնվածությամբ ու տենչով է աշխատում և դրա դիմաց էլ պարգևատրվում է: Մենք պետք է պարզապես շարունակենք խաղալ: Յուրաքանչյուր հաղթանակով մենք էլ ավելի ենք մոտենում Լիգայի տիտղոսին: Մենք պետք է շարունակենք նույն ոգով հանդես գալ և հուսանք, որ մեր աշխատանքը կտա ցանկալի արդյունք": | |
|
Total comments: 0 | |